ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ
Ամերիկյան փորձառության, արևմտյան որակի ու հայկական հարմարավետության նուրբ միաձուլումն ու ներդաշնակումն է Ամերիկանա թաղամասը, որը նախատեսվում է կառուցել Աշտարակի մայրուղուն հարակից հրաշալի ու գողտրիկ մի վայրում։
Ամերիկանա ժամանակակից թաղամասում կկառուցվեն 19 առանձնատուն և 5 բազմաբնակարան շենք, որոնք կունենան ճարտարապետական յուրօրինակ լուծումներ և շինարարական ամերիկյան չափորոշիչներին համապատասխան որակ, որի իրականացումը վստահված է ՍաԳա-Շին ՍՊԸ-ի արհեստավարժ աշխատախմբին՝ տնօրեն Խաչատուր Գալստյանի գլխավորությամբ։ Իսկ Նախագծի ամերիկյան կողմի ղեկավար Տիգրան Սահակյանը Նյու Յորքում և Նյու Ջերսիում շինարարական աշխատանքի բազմամյա փորձ ունի։
Ամերիկանան աչքի կընկնի անվտանգության վստահելի համակարգով, ինքնատիպ լուսային լուծումներով, լիակատար մաքրությամբ, 24 ժամ գործող խանութներով և դեղատներով, կանաչազարդ խաղահրապարակներով, շատրվանազարդ պուրակներով, մարզասրահով, մանկապարտեզով, գեղեցկության և ժամանցի սրահներով։ Բնակիչների հուզող հարցերի համար կգործի Համայնքային խորհուրդ։
Մայրաքաղաքային աղմուկից դուրս կառուցվող պարսպապատ և կանաչապատ թաղամասը կապահովի բնակիչների խաղաղ և ներդաշնակ առօրյան։ Քաղաքից դուրս, բայց քաղաքին շատ մոտիկ է թաղամասը, որը Հանրապետության հրապարակից կամ Օպերայից ընդամենը մոտ 10 կմ հեռավորության վրա է։
2021-22 թվականին շահագործվելիք Ամերիկանա թաղամասի մտահղացման հեղինակները մեծ բծախնդրությամբ են մոտենում հարմարավետության, անվտանգության, բարեկեցության լիարժեք և պատշաճ ապահովմանը։ Խաղաղություն, բայց ոչ միապաղաղություն հարցի լուծումն էլ բեմահարթակների և միջոցառումների համար տարբեր վայրերի կառուցումն է։ Այստեղ կիրականացվեն մշակութային հանդիսություններ, տոնական օրերին (Ամանոր, Վարդավառ, ՀՀ Բանակի տոն) կլինեն համերգներ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան աստղերի մասնակցությամբ։
Փնտրում եք հարմարավետությու՞ն, խաղաղ առօրյա՞, նորաձև, անվտանգ և կյանքի լիարժեք պայմաններն ապահովող թաղամա՞ս։ Ուզո՞ւմ եք բնակվել Երևանի մատույցներում, բայց միաժամանակ ունենալ քաղաքից դուրս հարմարավետ ապրելու զգացողությունը։ Ձեր հարցի պատասխանը միանշանակ մեկն է՝ թաղամաս Ամերիկանա։